Play Video
Արհմիությունները Հայաստանում. Վահե Գևորգյան | Գայանե Մելքոմ Մելքոմյան

Այսօր Հայաստանում աշխատողներն անպաշտպան են, մասնավորապես՝ ցածր վարձատրվող և խոցելի խմբերը: Աշխատողների պաշտպանության երեք մակարդակ կա. աշխատանքի պայմանների պետական վերահսկողություն, ինքնակազմակերպում հիմնականում արհմիությունների ձևով և դատական պաշտպանություն:
Աշխատողների, գործատուների և պետության ներկայացուցիչները պետք է համագործակցեն աշխատողների իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու համար. այստեղ պետության դերակատարությունը պետք է ավելի մեծ լինի:
***
Դատական պաշտպանությունը կանխարգելիչ բնույթ չունի և տեղային է. այն մեծամասամբ վերաբերում է անհատական դեպքերի և համակարգային լուծում չի տալիս:
Հայաստանում այսօր արհմիությունները վատ են կազմակերպված և վատ են աշխատում: Դրա պատճառները նաև օբյեկտիվ են, որովհետև Խորհրդային Միության ժամանակ արհմիությունները գործում էին այլ հասարակարգի պայմաններում. դրանք հարմարված էին պլանային տնտեսության պայմաններին, գործում էին պետական հովանավորչության ներքո և շատ այլ գործառույթներ ունեին:
***
Կոլեկտիվ պայմանագրի շրջանակում հնարավորություն կստեղծվի այժմ Հայաստանում գտնվող ինքնազբաղ քաղաքացիներին հարկային դաշտ ներգրավել, իսկ պետությունն իր հերթին կկարողանա ապահովել այս մարդկանց առողջապահական ապահովագրությունն ու անվտանգությունը: Պետությունը պետք է հոգ տանի այս իրավունքի մասին:

Դիտեք նաև՝

Search