Բոլոնյան գործընթացում ընդգրկվելուց հետո Հայաստանի Հանրապետությունը չի կարող անմասն մնալ եվրոպական բարձրագույն կրթության տարածքում տեղի ունեցող գործընթացներից: Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում ներառված էր բարձրագույն կրթության և գիտական աստիճանաշնորհման համակարգի բարեփոխումների՝ եվրոպականին համադրելի դարձնելու դրույթը: Ներկա կառավարության ծրագրում կարևորվում է երիտասարդ գիտնականների համար համապատասխան պայմանների ստեղծման հարցը:
Աշխատանքում ներկայացվում են դոկտորական կրթության մոտեցումները՝ անդրադառնալով բարձրագույն կրթության երրորդ աստիճանում ակադեմիական ազատությունների և ինքնավարության խնդիրներին, դոկտորանտուրայի ֆինանսավորման աղբյուրներին, արտադրության հետ կապի ու նորարարությունների ներդրման, գիտության վարքականոնի նորմերին ու մտավոր սեփականության պաշտպանության հիմնախնդիրներին: Քննարկվում են նաև ուսանողների շարժունության, գիտության արդյունավետ կառավարման ու միջազգայնացման, միջառարկայական հետազոտությունների իրականացման, ինչպես նաև սփյուռքի գիտական ու կրթական ներուժի արդյունավետ ներգրավման հարցերը: Հիմնվելով դոկտորական կրթության Զալցբուրգյան սկզբունքների վրա՝ առաջարկվում են բարձրագույն կրթության երրորդ աստիճանի զարգացման, ինչպես նաև գիտական աստիճանաշնորհման համակարգի կատարելագործման հայեցակարգային դրույթներ, որոնք կարող են հիմք ծառայել Հայաստանի Հանրապետությունում օրենսդրական բարեփոխումների ու ենթաօրենսդրական ակտերի մշակման ու ընդունման համար: Այդ բարեփոխումները պիտի հին ասպիրանտուրան վերափոխեն նոր դոկտորանտուրայի, աշխարհում ճանաչելի
դարձնեն Հայաստանում շնորհված գիտական աստիճանները:
Անգլերեն տարբերակը՝