Play Video
Հայագիտությունը և անկախ պետականությունը | Տորք Դալալեան

Հայագիտությունն առանձին գիտակարգ չէ, այլ ներառում է տարբեր գիտաճյուղեր՝ պատմություն, ազգագրություն, հնագիտություն, լեզվաբանություն, որոնք զարգանում են սեփական ուղղություններով, բայց նաև լուծում են հայագիտության խնդիրներ:
Ցանկացած անկախ պետության համար կարևոր է հասարակագիտության զարգացումը, և հայագիտությունը պետք է դիտարկել այս կոնտեքստում: Այն ձևավորում է ինքնություններ գիտական, այլ ոչ թե զգացմունքային կամ կրոնական մակարդակով՝ հիմնվելով տրամաբանության վրա:

***
Հայագիտությունը մեր երկրում չունի իր պատշաճ տեղն ու գնահատականը՝ ֆինանսական, տնտեսական ու մի շարք այլ դժվարությունների պատճառով: Բացի այդ, հայագիտության ոլորտը հետընթաց ապրեց երիտասարդ մասնագետների պակասի պատճառով:
Ակնհայտ է, որ հայագիտության զարգացմամբ պետք է զբաղվի առաջին հերթին պետությունը՝ նպաստելով ոլորտի երիտասարդացմանն ու առաջընթացին:

Դիտեք նաև՝

Search