Play Video
41. Երեխաների հոգեբանական թերապիա. Անուշ Ալեքսանյան| #պրակտիկհոգեբանություն

Երեխաների հետ իրականացվող թերապիան իրականացվում է փոքր-ինչ միջնորդավորված կերպով: Խնդիրը նկատում է ծնողը և դիմում է թերապիայի համար, սակայն թերապիային մասնակցում է երեխան: Ստացվում է, որ երեխայի հետ իրականացվող աշխատանքի արդյունավետությունը պետք է գնահատեն ծնողն ու մասնագետը: Այս առումով երեխաների հետ թերապիան կարող է դժվարությունների առաջ կանգնել, քանի որ այցելուի փոփոխությունները տեսանելի չեն լինում նրա վարքագծում անմիջապես մի քանի այցելությունից հետո: Երեխայի հետ իրականացվող աշխատանքները, վարքագծի փոփոխությունները տեսանելի են դառնում որոշ ժամանակ անց, քանի որ փոփոխությունների դինամիկան սկսվում է մտքերից, անցնում զգացմունքներին, ապա նոր դրսևորվում է վարքագծում: Այս տեսանկյունից կողքից դիտողի համար սկզբնական շրջանում այս փոփոխությունները կարող են տեսանելի չլինել:

Երեխաների հետ իրականացվող թերապիան միջնորդավորված է, քանի որ երեխաների հետ իրենց խնդիրների հետ կապված ուղիղ զրույց ունենալ հնարավոր չէ: Երեխաները բավարար ինտելեկտուալ հնարավորություններ չունեն հասկանալու համար իրենց հետ տեղի ունեցող խնդիրները: Երեխաների հետ իրականացվող աշխատանքը արվում է տարբեր օգնող միջոցնեով: Այդ օգնող միջոցներից են խաղը, ստեղծագործական աշխատանքը, տարբեր նյութերով ինչ-որ բաներ ստեղծելը, գրելը: Եթե մենք պարզապես զրուցենք երեխայի հետ, գրեթե ոչինչ չենք ստանա, սակայն եթե հետևենք երեխայի ազատ խաղին, մենք կարող ենք նկատել նրան հուզող բոլոր խնդիրները:

Դիտեք նաև՝

Search