Ազգային վիճակագրությունը հանրային բարիք է, որի համար 2018 թվականի ՀՀ բյուջեի հատկացումները կազմել են շուրջ 1.8 մլրդ դրամ: «Financial times»-ում վերջերս հրապարակված հոդվածներից մեկի հեղինակը նշում է, որ եթե մաթեմատիկան համարվում է բնական գիտությունների թագուհին, ապա վիճակագրությունը սոցիալական գիտությունների թագուհին է: Որպես պարզ օրինակ կարելի է բերել այն, որ ծխելու մահաբեր ազդեցությունը վիճակագրական հետազոտությունների միջոցով բացահայտվել էր կենսաբանական գործընթացները հասկանալուց դեռևս տասնամյակներ առաջ:
Պաշտոնական վիճակագրության հիմնական օգտատերերն են քաղաքականություն մշակողները, միջազգային կազմակերպությունները, գործարար միջավայրի ներկայացուցիչները, հետազոտողների հանրույթը, ինչպես նաև քաղաքացիները:
Վիճակագրությունը շատ հաճախ օգտագործվել է մարդկանց ապակողմնորոշելու նպատակով: Դա հաղթահարելու նպատակով միջազգային հանրությունը համաձայնվել է ստանդարտների և մեթոդաբանությունների շուրջ` սկսած ՄԱԿ–ի վիճակագրական հանձնաժողվի ձևավորումից` 1947թ.-ին:
Վիճակագրական մեթոդաբանությունը ներառում է հստակ սահմանումներ, դասակարգումներ, մաթեմատիկական տեսություն և մոդելներ, տվյալների աղբյուրներ, ինչպես նաև տվյալների հավաքագրման և մշակման գործիքակազմ:
Այժմ ցանկանում եմ ձեր ուշադրությունը սևեռել տվյալների աղբյուրների վրա: Վիճակագրական տվյալների արտադրման համար ավանդաբար օգտագործվել են վիճակագրական հետազոտությունների և վարչական ռեգիստրների տվյալները, ընդ որում՝ ռեգիստրների կիրառելիությունը վերջին շրջանում առավել արդիական է դառնում:
Զեկույցի գրավոր տարբերակն ամբողջությամբ կարող եք ներբեռնել այստեղ՝ Վիճակագրություն (1)
Սույն նյութի հեղինակը ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող Երիտասարդ փորձագետների ծրագիր Հայաստան (YES Armenia) մասնակից է: Նյութի բովանդակությունը որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես ԵՄ կամ Երիտասարդ փորձագետների ծրագիր Հայաստանի տեսակետ: