Հայաստանի երրորդ Հանրապետությունն իր գոյության ընթացքում միասնական կառավարման ձև չի ունեցել: Կառավարման ձևի տեսանկյունից այն անցել է մի քանի շրջափուլեր. առաջին մեկնարկային վիճակը խորհրհրդային սոցիալիստական հանրապետական կառավարման ձևն էր, երկրորդը զուտ ամերիկյան մոդիելի նման նախագահական կառավարման հանրապետությունն էր, որը գոյություն ունեցավ առաջին նախագահի ընտրությունից հետո՝ 1991թ-ից մինչև 1995թ.-ի Սահմանադրության ընդունումը: Ապա Հայաստանի կառավարման ձևը դարձավ կիսանախագահական կամ խառը կառավարման ձևի հանրապետություն, որը գոյատևեց մինչև 2015թ.-ը, որից հետո աստիճանական անցում կատարվեց խորհրդարանական ինստիտուցիոնալ կառավարման ձևի:
Ինչու՞ է կարևոր կառավարման ձևը և ինչ դերակատարում ունի այն հասարակության զարգացման գործընթացում:
Եզրափակենք հետևյալով. այժմ ժամանակն է, որպեսզի մենք այս դուխով գործելու քաղաքականությունից անցում կատարենք դեպի մտքով և գործով առաջ շարժվելու քաղաքականություն, մտածված բարեփոխումների միջոցով կարողանանք խորհրդարանական կառավարման համակարգը կատարելագործել, որպեսի կարողանանք լուծումներ տալ մեր առջև ծառացած շատ սուր և աստիճանաբար սրվող ազգային խնդիրներին, ինչն ինքնին հսկայական մարտահրավեր է, որովհետև մեր գնացքն արդեն գնացել է: Եթե 1990-ից մինչև 1995թ.-ն ընկած ժամանակաշրջանում մենք գտնվում էինք այն գնացքում, որը մեզ տանում էր առաջ, ապա այսօր մենք մի տեսակ դուրս ենք մնացել այդ գնացքից և հիմա պետք է վազենք, որպեսզի կարողանանք հասնել այդ գնացքին: Եթե մենք կարողանանք ընտրել կառավարման օպտիմալ և լավագույն տարբերակը և փոխենք մեր մտածողությունը, նաև կկարողանանք հասնել մեզնից հեռացող այդ ժամանակի գնացքին և լուծել այն բոլոր խնդիրները, որոնք ծառացել են մեր առջև: