Play Video
Զարգացման պաշտոնական աջակցություն. Շուշանիկ Սաֆարյան| #բունֆորմատ

Զարգացման պաշտոնական աջակցություն կամ օգնություն (ԶՊՕ) հասկացությունն առաջին անգամ օգտագործվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Զարգացման աջակցության կոմիտեի շրջանակներում՝ կոմիտեի անդամ երկրների կողմից՝ շահառուներին տրամադրվելիք ֆինանսական հոսքերը գնահատելու նպատակով: Այս տեսակի ֆինանսական հոսքը տարբերվում է այլ տեսակի ֆինանսական հոսքերից մեկ կոնկրետ առանձնահատկությամբ. մենք խոսում ենք բացառապես այն գումարների մասին, որոնք պետությունները տրամադրում են միմյանց սոցիալ-տնտեսական աճը խթանելու նպատակով: Այս տեսակի աջակցությունը տեղի է ունենում արտոնյալ պայմաններով, այն կարող է իրականացվել թե բյուջետային աջակցության տեսքով, թե կոնկրետ ծրագրերի իրականացման միջոցով՝ ենթակառուցվածքներ, ճանապարհաշինություն, ջրամատակարարում և այլն: Այս տեսակի աջակցության շարքում է դասվում նաև տեխնիկակն աջակցությունը՝ փորձի փոխանակում, ուսաուցանում և այլն:

ՀՀ-ն այսօր սատարում են բազմաթիվ գործընկեր պետություններ և միջազգային կառույցներ՝ Համաշխարհային բանկ, ՄԱԿ, ԵՄ և այլն: Այս համատեքստում աջակցություն ասելով նկատի ունենք դրամաշնորհները և վարկերը: Դրամաշնորհը անհատույց ֆինանսական աջակցություն է, որը որոշակի նպատակ է հետապնդում՝ սովորաբար կարճաժամկետ և ոչ շատ ծավալուն: Վարկերի դեպքում հարցն ավելի լուրջ է. այն ենթադրում է պարտավորություն: Այս վարկերը տրամադրվում են ապագայում կայուն, ներառական և երկարատև աճի ակնկալիքով: Համաշխարհային բանկի դասակարգմամբ այսօր Հայաստանը դեռևս դասվում է միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների շարքում, ինչը նշանակում է, որ մեր սեփական միջոցները բավարար չեն զարգացման ներդրումներ անելու համար: Այս պարագայում մենք կարող ենք օգտվել այլ կառույցների, կազմակերպությունների և երկրների աջակցությունից մեր թիրախային պետական նպատակներին հասնելու համար:

Սույն նյութի հեղինակը ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող Երիտասարդ փորձագետների ծրագիր Հայաստան (YES Armenia) մասնակից է: Նյութի բովանդակությունը որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես ԵՄ, Երիտասար փորձագետների ծրագիր Հայաստանի տեսակետ:

Դիտեք նաև՝

Search