Play Video
Ալ-Կաիդա. Սարգիս Գրիգորյան

Երբ 1952 թ.-ին Եգիպտոսում իշխանության եկավ Գամալ աբդ ալ-Նասերը, արդեն սկսվեցին այդ իսլամական արմատական շարժումների հանդեպ ճնշումները: Արդեն այդ ժամանակ 1928թ.-ին Եգիպտոսում ձևավորված «Մուսուլման եղբայրներ» կառույցը, որը 20-րդ դարի մուսուլմանական արմատականության «նախահոր» համարում ունի, այդ նոր զինվորական իշխանությունների կողմից բռնությունների ու լուրջ ճնշումների սկսեց ենթարկվել: Նմանատիպ կառույցների հանդեպ ճնշումները տարածվեցին նաև այլ տարածաշրջաններում: «Մուսուլման եղբայրներն» իրենց կառույցները ստեղծեցին Եգիպտոսից դուրս՝ Հյուսիսային Աֆրիկայում, Մերջավոր Արևելքում, Եվրոպայում:

Muslim Brotherhood

Արդեն 20-րդ դարի վերջերին մի շարք գործողություններ նպաստեցին, որպեսզի այդ շարժումները էլ ավելի զարգանան ու տարածվեն: Առաջինը 1979թ.-ին Իրանում իսլամական հեղափոխությունն էր, իսկ մյուսը 1979-1989թ.-ի Աֆղանական պատերազմն էր, երբ խորհրդային զորքերը մտան Աֆղանստան, որպեսզի ամրապնդվի հեղափոխական կառավարությունը։ Աֆղանստանը դարձավ այն երկիրը, որը հետագայում համախմբեց այդ ողջ արմատական ներուժը և սկսեցին ոչ միայն մուսուլմանական երկրներից, այլ աշխարհի տարբեր հատվածներից Աֆղանստան գալ իսլամականներ՝ խորհրդային զորքերի դեմ պայքարելու համար:

Soviet Invasion Afghanistan
Soviet Invasion
Afghanistan

Այս շրջանում ի հայտ եկավ Աբդուլլահ Յուսոֆ Ազամ անունով պաղեստինցի մի անձնավորություն, ով սկսեց իսլամական ներուժը միավորելու քայլեր ձեռնարկել: Նա ժամանակակից իսլամական ջիհադական գաղափարախոսության հիմքը դրեց: Իսլամում, իհարկե, ջիհադի գաղափարախոսությունը շատ վաղուց կար, սակայն նա առաջին անգամ կոչ արեց, որ մուսուլմանները (կարևոր չէ նրանք մուսուլմանական աշխարհում են, թե մուսուլմանական աշխարհից դուրս են) պետք է համախմբվեն և Աֆղանստան գան պայքարելու: Այս կոչն անարձագանք չմնաց: Մեծ թվով մուսուլմաններ եկան Աֆղանստան և սկսեցին «սրբազան» պատերազմ իրականացնել: Այս մուսուլմանների թվում էր նաև Ուսամա բեն Լադենը, ով հետագայում դարձավ Ալ Քաիդայի հիմնադիրը:

Osama bin Laden and friends
Osama bin Laden and friends

Ահա այս երկու անձնավորություննեը 1984թ.-ին հիմնադրեցին մոջահեդների սպասարկման բյուրոն, որի հիմնական գործառույթը արաբական տարբեր երկրներից եկող ֆինանսական, մարդկային, ռազմամթերքի բաշխումն էր մոջահեդների շրջանում, ինչը և փայլուն կերպով այդ սպասարկման բյուրոն իրականացրեց և հիմք դրեց արդեն 1980-ականների վերջին Ալ-Կաիդայի ձևավորմանը:

Դիտեք նաև՝

Search