Play Video
The Memories of My Memories. Gerard Chaliand \ «Հուշերիս հուշերը». Ժերար Շալյան

Ժերար Շալյանը Հակամարտությունների և խաղաղության հետազոտություների կենտրոնի խորհրդի անդամ է: Նա զինված հակամարտությունների ուսումնասիրության և միջազգային ու ռազմավարական հարաբերությունների հարցերով փորձագետ է:

1997-2000 թթ. նա Փարիզում տեղակայված Հակամարտությունների ուսումնասիրման եվրոպական կենտրոնի տնօրենն էր:
1980-1989 թթ. եղել է դասախոս Ֆրանսիայի վարչական ազգային դպրոցում:
1984 թ. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության կանխատեսումների և վերլուծությունների կենտրոնի խորհրդական էր:
1964-2000 թթ. նա իրականացրել է ավելի քան 12 տարածքային հետազոտություններ որպես դիտորդ Վիետնամում, Աֆղանստանում, Իրաքում, Լեռնային Ղարաբաղում, Շրի Լանկայում, Չեչնիայում, Պերուում և Քրդստանում:
Ժերար Շալյանը մոտ 40 հատորի հեղինակ է, որոնցից 20-ը թարգմանվել է անգլերեն:

«Հուշերիս հուշերը» աշխատանքում հեղինակը կարեւորել է մի հարց. ինչպե՞ս է Ցեղասպանությանը վերաբերող պատմությունը Սփյուռքում փոխանցվում սերնդից սերունդ, եւ ինչպես է ինքն ընկալել իր երեցներից փոխանցված պատմությունը։ «Հուշերիս հուշերը» դեռեւս Շալյանի միակ գիրքն է, որ թարգմանվել է հայերեն:

Ծանոթանալ հեղինակի կենսագրությանը՝ https://en.wikipedia.org/wiki/G%C3%A9rard_Chaliand
Ծանոթանալ հեղինակի աշխատանքներին Ամազոնում՝ https://www.amazon.com/G%C3%A9rard-Chaliand/e/B001IXNVIQ

2. [Լսել անգլերեն տարբերակը/ English version]

Դիտեք նաև՝

Search