Play Video

Հաճախ ասում են, թե սովետական պրոպագանդան, թեեւ տոտալիտար բնույթ ուներ, սակայն, ի տարբերություն ժամանակակից Ռուսաստանի, կամ Հայաստանի իշխանական ավտորիտար պրոպագանդայի՝ գաղափարական էր։ Ի նկատի ունեն, որ սովետական պրոպագանդան խարսխված էր կոնկրետ գաղափարախոսության՝ մարքսիսզմ-լենինիզմի վրա։ Ինչ խոսք, Մարքսի, Էնգելսի, ստալինյան շրջանում, նաեւ Ստալինի, իսկ ընդհանրապես, հատկապես՝ Լենինի գաղափարներին հղումները ամենուրեք էին։

Սակայն արդյո՞ք յուրաքանչյուր սովետական քաղաքանություն(policy) գաղափարական էր, արդյո՞ք սովետական միությունը սկզբունքային էր հռչակված գաղափարախոսությանը հետեւելու գործում։

Ներկայացվելիք զեկույցում, որը հիմնված է սովետական մամուլի որակական կոնտենտ վերլուծության վրա, մենք ապացուցում ենք, որ ոչ, սովետական քաղաքականությունը, առնվազն, միշտ չէ, որ սկզբունքային եւ գաղափարախոսական էր։ Ավելին, կոնկրետ օրինակի վրա ցույց ենք տալու, թե ինչպես է մեկ իրադարձությամբ պայմանավորված՝ ամբողջությամբ եւ կտրուկ փոխվում պետության վերաբերմունքը միեւնույն գաղափարական եւ աշխարհաքաղաքական երեւույթի նկատմամբ։ Զեկույցը ցույց կտա, թե ինչպես էր ստալինյան պրոպագանդան ներկայացնում նացիոնալ-սոցիալիզմը, Երրորդ Ռեյխը, Երկրորդ համաշխարհային պատերազմը վերջինիս սկզբից մինչեւ ԽՍՀՄ-Գերմանիա պատերազմի սկիզբը եւ դրանից անմիջապես հետո ընկած ժամանակահատվածում։ Արդյո՞ք ֆաշիզմը, նացիոնալ-սոցիալիզմը անընդունելի գաղափարախոսություններ էին համարվում մարքսիզմ-լենինիզմի դիրքերից։ Ըստ ստալինյան պրոպագանդայի՝ ի՞նչ տեսակի պատերազմ էր համարվում Երկրորդ համաշխարհայինը եւ արդյո՞ք ԽՍՀՄ-ը ֆաշիզմի սկզբունքային հակառակորդն էր։ Ինչպիսի՞ն են նացիոնալ-սոցիալիստական Գերմանիայի եւ ԽՍՀՄ-ի միջեւ հարաբերությունների մասին պատկերացումները ժամանակակից Հայաստանում։ Այս եւ այլ հարցերին է անդրադարձ կատարվելու զեկույց-քննարկման ժամանակ։

Դիտեք նաև՝

Search