Ինչ-որ ժամանակից հետո ցանկացած համակարգ ձգտում է վերարտադրման` նկատի ունենալով վերարտադրման բացասական կողմերը: Վերարտադրման են ձգտում համակարգի բացասական երևույթները, որն ի վերջո փոխում է համակարգի բնույթը: Քաղցկեղն ակնհայտ Պարկինսոնի օրենքի դասական դրսևորումն է. երբ համակարգի բջիջները սկսում են վերարտադրվել կուտակած բացասական երևույթներով և ի վերջո այդ ավելցուկային բջիջները բերում են քաղցկեղի առաջացման առաջին մակարդակին: Քաղցկեղի արդեն երկրորդ և երրորդ մակարդակները մահամերձ վիճակներն են: Նույն երևույթը տեղի է ունենում այլ համակարգերում` պետություն, հանրույթ և այլն:
Պարկինսոնի օրենքի դրսևորման օրինակներ բերեմ. առաջաին հերթին ցանկացած համակարգում սկսվում են ինչ-որ արագությամբ առաջանալ տարբեր ստորաբաժանւմներ, գերատեսչություններ և այլն: Սրանց առաջացման հիմնավորումը հիմնականում այն է, որ պետությունը զարգանում է, ավելանում են նոր գործառույթներ և հետևաբար կարիք կա նոր կառույցների: Սակայն իրականում մենք գիտենք, որ այս խնդրի լուծման համար վաղուց գոյություն ունեն ճանապարհներ. այն է` գործառույթների համակցում: