Թաղումների միջոցով մարդիկ փորձում են ավելի շատ ընդգծել ու ամրապնդել իրենց սոցալական ստատուսը, քան հարգանքի տուրք մատուցել իրենց մահացած ազգականին: Վեբերն առաջիններից մեկն է, ով անդրադարձել է այս հայեցակարգին ու առաջ քաշել «նշանակության» գաղափարը: Մեր իրականության մեջ այդ պրեստիժային սպառման վերջին ամենացայտուն օրինակն է, երբ մեր սուպերմարկետներում սկսեցին կոկորդիլոս վաճառել: Քանի որ այդ կոկորդիլոսն անհասանելի է հանրության մեծ մասի համար, այն ձեռք է բերում որոշակի ցանկալի-անհասանելի, միայն «ընտրյալներին» հասու երևույթի նշանակություն: Այն փոքր խումբը, որի համար այդ կոկորդիլոսը հասանելի է, իրեն զգում և ընկալում է էլիտա: