Play Video

Եվրոպայում սկսված փախստականների բարդ ճգնաժամը կարևորագույն խնդիրներից մեկն է: Առաջացել է ճգնաժամը գնահատելու խնդիրը, որն առաջին հերթին հետաքրքիր է սոցիոլոգների համար: Ճգնաժամը սոցիոլոգիայի ուսումնասիրության մշտական օբյեկտն է. սոցիոլոգները փորձում են ձևակերպել տվյալ հասարակության համար «նորմալի» չափանիշները և ճգնաժամը՝ որպես արտառոց երևույթ, հարաբերում են այդ «նորմալի» հետ: Ճգնաժամի հատկանիշներին վերաբերող եզրերն են «բարդ իրավիճակը», «փոփոխությունը», «տարբերությունը» և այլն:

Իրավիճակը սուր է և լարվածություն է ստեղծում. մեծ է ողբերգական հետևանքների հնարավորությունը, մահվան դեպքերի քանակը՝ ծովային և ցամաքային ճանապարհները հատելու ընթացքում: Անօրինական միգրանտների դժվարությունների հետ մեկտեղ յուրահատուկ է նաև նրանց անօրինաբար տեղաափոխող միջնորդների դերը, որոնք ներգրավված են լինում մաքսանենգ գործունեության մեջ:

Քաղաքականության արձագանքը անպատասխան է թողնում այն հարցը, թե ով պիտի հոգ տանի միգրանտների մասին: Եվրամիությունը որոշում կայացրեց միգրանտներին վերաբաշխել երկրների միջև, որպեսզի թեթևացնի մերձծովյա և սահմանային երկրների բեռը: Այնուամենայնիվ, ԵՄ անդամ երկրների արձագանքը շատ տարբեր էր, և խնդիրն, ըստ էության, օրենսդրական լուծում չստացավ:

Իրավիճակը սրվում է նաև արևմտյան երկրների դիսկուրսիվ մթնոլորտի պատճառով. աջակողմյան և ձախակողմյան ծայրահեղական շարժումների հռետորաբանությունը, պոպուլիստական քաղաքականությունը բարդացնում են խնդրի հնարավոր լուծումները: Միգրացիային վերաբերող հարցերը հաճախ վերամեկնաբանվում են ահաբեկչության համատեքստում:

Դիտեք նաև՝

Search