Play Video
13. Տարածք հարթելով. Միգրացիոն ուսումնասիրություններ | Ալինա Պողոսյան

Երբ միգրանտը տեղափոխվում է, նա իր հետ տանում է իր մշակույթը՝ անձնական փորձը, հիշողությունը, գիտելիքները: Տանելով իր մշակույթը՝ միգրանտը միջնորդում է երկու մշակույթների մոտեցման գործում: Սակայն, մշակութային այս գործընթացի համար միշտ չէ, որ տարածք է լինում: Միգրանտը պիտի հարթի այն տարածքը, որում տեղ կգտնի իր սեփական մշակութային կերպարը, և որում կկարողանա իր «կոմֆորտի զոնան» ստեղծել: Մշակութային այս «բանակցությանն» անդրադառնում է Վահե Սահակյանը, որն այն դիտարկում է ինստիտուցիոնալ և դիսկուրսիվ հարթություններում: Մյուս կողմից, առօրեականության մեջ այս բանակցությունը այլ ձևեր է ստանում:
Միգրանտը փորձում է իր առօրյայի համար տեղ հարթել արտաքին միջավայրում՝ պահպանելով սեփական սովորույթները: Սա վերաբերում է մշակույթի ամենաանհատական մակարդակին, օրինակ՝ ծխելու սովորությանը: Առավել «կոմպետենտ» միգրանտները գիտակցում են մշակութային տարբերություննեը և փորձում են սեփական սուբյեկտը իրականացնել՝ հաշվի առնելով մշակույթային համատեքստը: Բանակցություններն, ուստի, կարող են ընթանալ առճակատման, կոմպրոմիսային կամ հարմարվողական տարբերակներով: Որոշ հարթություններում միգրանտն ավելի հաճախ է կոմպրոմիսների գնում. մեծ քաղաքների կյանքի ռիթմը և տարբեր ընկերությունների աշխատանքային կարգը միգրանտին բացի փոխվելուց այլ ելք չեն թողնում: Միգրանտները վերցնում են նորը, բայց կարող են մեծ ջանք ներդնել սովորություններն իրականացնելու համար:

Դիտեք նաև՝

Search