Play Video
8. Միգրացիան Հարավային Կովկասում. աշխատանքային միգրացիա և միջին խավի մեկնում | Ալինա Պողոսյան

1990թթ. վերջին իրավիճակը Հայաստանում և Հարավային Կովկասում փոխվեց. ավարտվեցին ծանր պատերազմները, կոնֆլիկտները սառեցվեցին, մարդիկ դուրս եկան խուճապահար վիճակից: Փոխվեցին միգրացիոն դրդապատճառներն ու ուղղություները, և գերակշռող դարձավ աշխատանքային միգրացիան՝ տղամարդկանց արտագնա աշխատանքը: Աշխատանքային միգրացիան՝ «խոպանչիությունը», իր ավանդույթներով ծագում է դեռևս Խորհրդային Միությունից. ի պատասխան 1955թ. ցորենի պակասությանը, որոշում կայացվեց Միջին Ասիայի տարածքների մշակման՝ բերքը լրացնելու նպատակով: Այդ շրջանի միգրանտների հոսքը կարելի է բաժանել պայմանական խմբերի՝ «հոգատար հայրեր», «հովանավորյալ» միգրանտներ, «սիրողական» միգրանտներ, «ձուկը ջրում» միգրանտներ և «երջանիկ» միգրանտներ:

2005 թվականից Հարավային Կովկասի երկրների իրավիճակները փոփոխվեցին: Ադրբեջանը նավթային տնտեսության զարգացման հետևանքով միգրանտներ ընդունող երկիր դարձավ, մինչդեռ Վրաստանն ու Հայաստանը շարունակում եմ միգրանտ ուղարկող երկրներ մնալ: Վրաստանում մեծացել է կին էմիգրանտների տոկոսն, իսկ դեպի Ռուսաստան արտահոսքը նվազել է: Հայաստանում մեծ արտահոսքի պայմաններում ցածր է մնում ծնելիության մակարդակը: Հայաստանի միտումներից է միջին խավի մեկնումը, ինչի հետևանքով տուժում է քաղաքացիական հասարակությունը: Հայաստանից մեկնումները ցայտուն ցույց են տալիս, թե ինչպես մի երկիր կարող է կախվածության մեջ լինել մի այլ երկրից:

Դիտեք նաև՝

Search