Play Video
Համաշխարհայնացում և փոփոխվող ինքնություն. Անդրանիկ Դաքեսյան

Իր հասունացման ու փոփոխման ընթացքում, ցանկացած մարդ սկսում է մտածել, թե որտեղ է իր տեղն աշխարհում: Ոմանց պարագայում դա գիտակցական բնույթ է կրում, իսկ այլոց դեպքում՝ անգիտակից: Հայության խնդիրը հարմարվողականության (fitting) հետ է կապված: Եթե նախկինում անհատի համար անկայունությունն իր բնակության վայրով էր սահմանված, ապա այսօր, համաշխարհայնացման հետևանքով, անհատի համար բաց է արտաքին աշխարհն իր անկայունությամբ: Փոփոխվող սուբյեկտը փորձում է հարափոփոխ իրավիճակին հարմարվել: Հայ անհատը որոնող կերպար է. միշտ փնտրում է: Իր կարգավիճակը դրանով էլ ավելի է բարդանում: Սփյուռքահայի ինքնությունը խնդրահարույց է ու պայմանավորված է անհատի՝ սեփական ազգային պատկանելության գիտակցմամբ: Հայը ինքը պիտի որոշի, թե իր ինքնության տարբեր բաղադրատարրերին ինքն ինչպես վերաբերվի:

***

Հայաստանը սփյուռքահայի համար կենտրոնական դեր է տանում, և այդ դերն առանցքային է նաև հայապահպանության հարցում: Հայաստանը պիտի հրապուրիչ լինի սփյուռքի համար. սփյուռքը բազմատեսակ է, և Հայաստանը պիտի զարգացման տարբեր ուղղություններ որդեգրի, առաջարկներ ունենա սփյուռքի համար: Այդպիսի առաջարկների թվում կարող են լինել ներքին փոփոխությունները, մամուլի կողմից սփյուռքի ճշգրիտ լուսաբանումը և այլն:

Դիտեք նաև՝

Search