Play Video
Ձանձրույթը որպես մետաֆոր Չարենցի և Փամուկի վեպերում. Վահրամ Դանիելյան/ մաս 2

Չարենցի պարագայում ձանձրույթի հիմնական դրսևորումը քարն է: Քաղաքը բաժանված էր հին և նոր հատվածների. հնում բերդն էր, եկեղեցին, Վարդանի կամուրջը, իսկ նորում ավելի նոր շինություններ էին` հինգհարկանի շինությունը, ընկերությունը և այլն: Հին հատվածի յուրաքանչյուր շինություն ունի քարե իր բնութագրիչը: Քաղաքի նոր կառուցված հատվածը, որը թվում է պիտի հաղթահարի քարե այս ձանձրույթը, պիտի ունենա մի փոքր այլ բաղադրիչներ. օրինակ` ընկերությունը, որ կառուցված է գիտական սոցիալիզմի հիմքերի վրա ու թվում է, որ նոր կյանք սփռելու սերմնացանի առաքելություն ունի, բայց հետաքրքիր է, որ այս նոր շինությունները ևս Չարենցը բնութագրում է քարե հոմանիշներով: Խորհրդանշական ընդհանրացնող բառը «քարե թյուրիմացությունն» է. օրինակ` հինգհարկանի շենքը հեղինակն անվանում է «քարե մի թյուրիմացություն»: Եվ եթե հին քաղաքը քարի պատմություն է, ապա նոր քաղաքի պատմությունը մի տեսակ քարացման պատմություն է:

Դիտեք նաև՝

Search