Play Video
Աջականություն և ձախականություն. Արմեն Գրիգորյան, Հրայր Սավզյան

Դասակարգումը կամ բաժանումը սկսվել է արդյունաբերական հեղափոխությունից հետո, երբ պետական ինստիտուտների փոփոխություն է կատարվել նաև այդ արդյունաբերական հեղափոխության արդյունքում, և որոշակի չափով բաժանվել է երկու մասի, նույնիսկ 19-րդ և 20-րդ դարի հեղափոխությունները հիմնականում այդ կոնտեքստում էին՝ աջակողմյան-ձախակողմյան, վերջերս նաև երրորդ ճանապարհի մասին է խոսվում, որ ինչ-որ բաներ է վերցրել թե՛ աջից, թե՛ ձախից, և թեև խոսվում է, որ անցել է իզմերի ժամանակաշրջանը, այնուամենայնիվ, մենք շարունակելու ենք մնալ այդ երկու տիրույթում՝ աջի ու ձախի…

…և՛ ռադիկալ աջը, և՛ ռադիկալ ձախը երկուսն էլ երկարաժամկետ տեսնում են պետական ինստիտուտների վերացում, բայց լրիվ այլ տեսանկյունից, աջերը տեսնում են շուկայական տնտեսության միջոցով, որ շուկան ամբողջությամբ ինքնակարգավորվում է, պետական ինստիտուտների կարիք չի լինում…

Ձախ միտքը հերքում է պետությունը՝ որպես դասակարգային կառույց, այսինքն, եթե կա պետություն, արդեն կան դասակարգեր, կան իշխողներ, կան ղեկավարներ, այսինքն պետությունը չի կարող խոսել հավասար հասարակության մասին: Ձախերը մերժում են գոյություն ունեցող ավտորիտար բոլոր ինստիտուտները: Սա ոչ թե ուտոպիա է, այսինքն՝ անհնարին բան, այլ դժվար հասանելի մի բան…

Դիտեք նաև՝

Search