Բարեկամը․ Ջորջո Ագամբեն | Քաղաքականության տեսություն

Այլոց հետ ապրելը, ուրիշների հետ կյանք կիսելը թվում է կենդանի բնության պարզ իրողություն։

Հույները հստակ սահման էին գծում այս հարցում մարդու և կենդանիների միջև։ Կյանքը կիսելու, միասին ապրելու հանգամանքը մարդու դեպքում էականորեն տարբերվում է կենդանիների՝ բնական միջավայրում միասին լինելու պարզ իրողությունից։

Մարդկային կյանքը ենթադրում է որոշակի կենսակերպ՝ ավելին, քան բնական պահանջմունքների բավարարումն է։ Հենց վերջինով պայմանավորված է բարեկամի ու բարեկամության թեման հայտնվում փիլիսոփայական անդրադարձի կենտրոնում։

«Քաղաքականության տեսություն» հաղորդաշարի հերթական մասում Նաիրա Մկրտչյանն անդրադառնում է իտալացի փիլիսոփա Ջորջո Ագամբենի «Բարեկամը» գրքին, որտեղ արծարծվում են վերը նշված հարցերը։

Դիտեք նաև՝

Search