Ի՞նչ է հարմարանքը․ Ջորջո Ագամբեն | Քաղաքականության տեսություն

Բնության տեսանկյունից մարդն ամենևին զորեղ և լավ հարմարված էակ չէ։ Նրան գոյատևելու համար բավարար չէ այն ամենը, ինչ բնությունը թույլ է տալիս այս կամ այն կերպ օգտագործել կամ դրսևորել։

Գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդուն հաջողվել է հասնել մեր օրերը և ավելին՝ ոչ բնական աշխարհ ստեղծել միայն նրա շնորհիվ, որ մարդն իրեն դրսևորել է որպես «ոչ կենդանի»։

Այս ոչ բնական աշխարհը, որ հաճախ անվանում են «մշակույթ», «արհեստական կամ երկրորդ բնություն» և այլն , հենց այդ «ոչ կենդանու» գործունեության արդյունքն է։

Ի՞նչ է այն ամենը, որ ստեղծում է մարդը, ինչպե՞ս են դասավորվում մարդու և իր իսկ ստեղծածի միջև հարաբերությունները։

Ժամանակակից զարգացումների անկյան տակ այս հարցերին անդրադարձել է իտալացի փիլիսոփա Ջորջո Ագամբենը՝ իր «Ի՞նչ է հարմարանքը» փորձագրության մեջ։

Դիտեք նաև՝

Search