Մարդկային ու հասարակական կյանքի ուշագրավ կողմերից մեկն այն է, որ այնտեղ կան երեկույթներ, որոնք առաջին հայացքից միմյանցից խիստ հեռու ենմիջնորդավորված հազար ու մի իրողություններով, օրինակ
արվեստն ու քաղաքականությունը կամ քաղաքականությունն ու էսթետիկան։
Թվում է, թե դրանց հնարավոր փոխառնչությունների տեսանկյունից հետաքրքիր ոչինչ չկա, սակայն 20-րդ դարում այս մտայնությունը սասանվում է։
Այս մտայնության սասանման ու վերանայելու մղման գործում մեծ դեր ունեն այն մտավորականները, որոնք ի վիճակի եղան շոշափել մարդկային ու հասարակական կյանքի բարդ ու անսպասելի հանգույցները։
Այսպիսի մտավորական էր գերմանացի փիլիսոփա և մշակութային քննադատ Վալտեր Բենիամինը, որը վերը նշված հարցերին անդրադարձել է իր «Արվեստի գործն իր վերարտադրելիության շրջանում» էսսեում։