Մարդկության պատմության ամենահետաքրքիր կողմերից են հասարակությունների ու պետությունների կյանքում ի հայտ եկող ընդհանուր գծերը, ծավալվող գործընթացների ուղղություններն ու հանգեցրած վերջարդյունքները։
Ինչպե՞ս են դասավորվում իշխանության և հարստության, դրանց ընդլայնման ու կուտակման հարաբերությունները, ինչպե՞ս են փոփոխություններն այդ հարաբերություններում ազդում մի կողմից՝ իշխանության բնույթի, հարստության, դրա կուտակման ձևի, մյուս կողմից՝ հասարակությունների ու պետությունների պատմական ճակատագրի վրա։
«Քաղաքականության տեսություն» հաղորդաշարի «Էքսպանսիա և իշխանության փիլիսոփայություն» թողարկման ընթացքում Նաիրա Մկրտչյանն անդրադառնում է քաղաքական տեսաբան Հաննա Արենդթի համանուն հոդվածին, որտեղ հեղինակն անդրադառնում է վերը նշված հարցերին։