🔹 Մշակույթի վերարտադրողական գործառույթ,
🔹 Ի՞նչ է իմաստը,
🔹 Մշակույթի հաղորդակցության, համախմբման և ադապտատիվ գործառույթները,
🔹 Ի՞նչ է քաղաքականությունը,
🔹 Իշխանության դրական գործառույթները,
🔹 Ինչո՞ւ է անհրաժեշտ իշխանությունը,
🔹 Իշխանությունը զորավոր է,
🔹 Իշխանության պաշտպանող հատկանիշը,
🔹 Ե՞րբ է իշխանավորը բարի,
🔹 Ինչո՞ւ պետք է իշխանությունը ինքնազարգանա,
🔹 Փոխանակային հարաբերություններ,
🔹 Կանանց փոխանակություն,
🔹 Իշխանության բնույթի փոփոխությունը միջնադարում,
🔹 Տիգրան Հոնենցի մասին,
🔹 Ինչպե՞ս Ժանտախտը բարելավեց ճորտերի պայմանները,
🔹 Գիտության դերի բարձրացում. Վերածնունդ։
*Հաղորդման 21:20-րդ րոպեում Կրասոսի փոխարեն շփոթմամբ հնչում է Կյուրոսի անունը
«Մշակույթ և ինքնություն» բանախոսությունների շարքը բաղկացած է 16 խորքային զրույցներից, որոնցում քննարկվում են մշակութային, հասարակական և ինքնության հետ կապված հիմնարար հարցեր։ Շարքը նպատակ ունի հանրամատչելի կերպով ներկայացնել արդի աշխարհի և հայ իրականության մեջ ձևավորվող մշակութային ու սոցիալական գործընթացները՝ հիմնված գիտական վերլուծության և տեսական դիտարկումների վրա։
Բանախոսությունները միտված են հասարակության լայն շրջանակներում խթանել ճանաչողական և ինքնաճանաչողական կարողությունների զարգացումը՝ նպաստելով քաղաքացիների մտավոր ակտիվության, մշակութային ներգրավվածության և ինքնության խորացված ընկալման ամրապնդմանը։
Շարքը պատրաստվել է +374 ԱԿՈւՄԲ-ի աջակցությամբ։