🔹 Հասարակություն և անհատ․ ո՞րն է առաջնային,
🔹 Ի՞նչ է հաբիտուսը,
🔹 Ի՞նչ է ինկուլտուրացիան,
🔹 Դիմադրությունը դեռահաս շրջանում,
🔹 Դիսկուրս և պրակտիկա,
🔹 Թափթփված և «հայավարի» հագուկապ,
🔹 Կապիտալի չորս ձևերը,
🔹 Ի՞նչ է դաշտը այս համատեքստում,
🔹 Մշակութային դիապազոնի ընդլայնում,
🔹 Վանող և ներառական ինստիտուտներ։
«Մշակույթ և ինքնություն» բանախոսությունների շարքը բաղկացած է 16 խորքային զրույցներից, որոնցում քննարկվում են մշակութային, հասարակական և ինքնության հետ կապված հիմնարար հարցեր։ Շարքը նպատակ ունի հանրամատչելի կերպով ներկայացնել արդի աշխարհի և հայ իրականության մեջ ձևավորվող մշակութային ու սոցիալական գործընթացները՝ հիմնված գիտական վերլուծության և տեսական դիտարկումների վրա։
Բանախոսությունները միտված են հասարակության լայն շրջանակներում խթանել ճանաչողական և ինքնաճանաչողական կարողությունների զարգացումը՝ նպաստելով քաղաքացիների մտավոր ակտիվության, մշակութային ներգրավվածության և ինքնության խորացված ընկալման ամրապնդմանը։
Շարքը պատրաստվել է +374 ԱԿՈւՄԲ-ի աջակցությամբ։