32.Պլաստիկ միջամտություններն ու ինքնության վերակազմումը | Բուն զրույց․ էթիկա

Պլաստիկ միջամտություններն ու ինքնության վերակազմումը․ հոգեբանական և էթիկական անդրադարձներ


🔹Ինչո՞ւ են մարդիկ դիմում պլաստիկ միջամտությունների,
🔹 Պլաստիկ միջամտության ազդեցությունը ինքնագնահատականի վրա,
🔹 Ի՞նչն է փոխվում մարդու կյանքում պլաստիկ միջամտությունից հետո,
🔹 Կրկնակի և բազմակի պլաստիկ միջամտություններ,
🔹 Ինչո՞ւ է կարևոր պլաստիկ վիրաբուժության դիմելուց առաջ դիմել հոգեբանի,
🔹 Պլաստիկ միջամտությունները երիտասարդացել են,
🔹 Ինքնընդունման անհրաժեշտությունը դպրոցներում,
🔹 Հասարակության պատասխանատվությունը,
🔹 Մարմինը որպես ինքնության մաս,
🔹 Արտաքին փոփոխության համար միշտ գտնվում է ֆինանս,
🔹 Որակավորում չունեցող «մասնագետներն» ու պետության անելիքը,
🔹 Թերսևսի նավի պարադոքսը,
🔹 Արդյո՞ք էթիկան հասցնում է արձագանքել տեխնոլոգիական նորարարություններին։

Բուն զրույց. էթիկա հաղորդաշարի երկրորդ եթերաշրջանի վերջին թողարկմանն այս և այլ հարցերի մասին զրուցում են Հայարփի Սահակյանն ու հոգեբան Իզաբելլա Ղազարյանը։

Բուն զրույցի շրջանակներում «Էթիկա» հաղորդաշարը մարդկային փոխհարաբերությունների, բարոյական սկզբունքների և որոշումների բարդ աշխարհում ճիշտ կողմնորոշվելու մասին է։ Կփորձենք բացահայտել, թե ինչպես է էթիկան ձևավորում մեր առօրյա կյանքը, նպաստում առողջ հասարակության կառուցմանը և օգնում հաղթահարել դժվարին երկընտրանքները։
Զրույցների ընթացքում պատրաստի ու վերջնական պատասխաններ դժվար թե կարողանանք տալ, բայց հարցեր ու համատեղ փնտրտուքներ՝ ինչքան ուզեք։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search