🔹 Արդյո՞ք բարեգործությունը միշտ բարոյական հիմք ունի,
🔹 Ո՞վ է որոշում, թե ում օգնել,
🔹 Բարեգործությո՞ւն, թե՞ սոցիալական արդարություն,
🔹 Որքանո՞վ է բարեգործությունը պետությանը մակաբույծի վերածում,
🔹 Կասկածելի բարեգործություն,
🔹 Ի՞նչ է տալիս բարեգործի ինքնության բացահայտումը,
🔹 Ինչպե՞ս չդիպչել բարեգործության շահառուի արժանապատվությանը,
🔹 Բարեգործական կազմակերպությունների թափանցիկության հարցը,
🔹Դրամաշորթություններ՝ երեխաների լուսանկարներով,
🔹 Մարդուն ոչ թե ձուկ տալ է պետք, այլ ձուկ որսալ սովորեցնել:
Բուն զրույց. էթիկա հաղորդաշարի երկրորդ եթերաշրջանի հերթական թողարկմանն այս և այլ հարցերի մասին զրուցում են Հայարփի Սահակյանն ու Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։
Բուն զրույցի շրջանակներում «Էթիկա» հաղորդաշարը մարդկային փոխհարաբերությունների, բարոյական սկզբունքների և որոշումների բարդ աշխարհում ճիշտ կողմնորոշվելու մասին է։ Կփորձենք բացահայտել, թե ինչպես է էթիկան ձևավորում մեր առօրյա կյանքը, նպաստում առողջ հասարակության կառուցմանը և օգնում հաղթահարել դժվարին երկընտրանքները։
Զրույցների ընթացքում պատրաստի ու վերջնական պատասխաններ դժվար թե կարողանանք տալ, բայց հարցեր ու համատեղ փնտրտուքներ՝ ինչքան ուզեք։