…Ռուբեն Մանգասարյանի վարած դասընթացի կարևորություններից մեկն էլ այն էր, որ հայաստանյան իրականություն բերեց կին լուսանկարիչների, որովհետև, եթե, օր.՝ նայում ենք «Գարուն» ամսագրին և ընդհանրապես խորհրդահայ մամուլում աշխատող լուսանկարիչներին, ապա դրանք բացառապես տղամարդիկ են, և մի փոքր էլ քննադատելով «Գարուն» ամսագրում տեղ գտած լուսանկարները, ապա դրանք կարելի է բնորոշել «տղամարդկային», քանի որ հիմնականում կանանց, երեխաների, փողոցային տարբեր պատկերների լուսանկարներ, որոնք լուսանկարիչները որսում էին փողոցում…
Լուսանկարիչ Վահան Քոչարը բավականին հետաքրքիր է բնորոշում լուսանկարչի վախերը՝ որպես ագենտի, քանի որ խորհրդային մամուլում, ինչպես հայտնի է, տպագրվում էին խմբագրության կողմից պատվիրված լուսանկարները և եթե լուսանկարչը իրեն թույլ էր տալիս լուսանկարել իր աչքի տեսածը, այն, ինչ որ ինքն էր ցանկանում լուսանկարել, անպայման դա ուղեկցվում էր վախի զգացողությամբ…