Կառուցում ենք աշխարհներ | Ֆանտաստիկ փոդքաստ

Մարդկային գիտակցությունը շրջակա աշխարհի հայելին չի։ Ուղեղը, ըստ էության, մոդելավորող մեքենա է, որը, ստանալով արտաքին ազդակներ, ենթադրություններ է անում արտաքին աշխարհի մասին ու մոդելավորում այն այդ ենթադրության հիման վրա։ Նույն կերպ մենք կառուցում ու ուսումնասիրում ենք նաև հորինված, ֆանտաստիկ աշխարհները` թույլ տալով այլ մարդկանց նույնպես այցելել մեր ստեղծած վիրտուալ տարածություններ։ Ինչո՞ւ է կանխատեսման ու գոյատևման մասին հոգ տանող օրգանը նման տարօրինակ հատկություններ ձեռք բերել։ Քննարկում ենք լրագրող, գրող Լիանա Խաչատրյանի հետ։

Արման Գասպարյանի հեղինակային «Ֆանտաստիկ փոդքաստ»-ի ընթացքում քննարկվում են տարբեր գրքեր, ֆիլմեր, համակարգչային խաղեր, կոմիքսներ և առհասարակ այն ամենը, ինչ հետաքրքրում է կամ կարող է հետաքրքրել գիքերին։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search