Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկմանը քաղաքագետ, Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը, ռազմական վերլուծաբան, APRI Armenia վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանը և Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը քննարկում են զինծառայության վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները։
🔹 Օրենքի դրական կողմերը,
🔹 Սոցիալական արդարությո՞ւն, թե՞ անարդարություն,
🔹 Փողով բանակից ազատվելու նորմալիզացում,
🔹 Ինչպե՞ս բարձրացնել բանակի համբավը,
🔹 Օրենքը մեծ համայնապատկերով,
🔹 Օրենքի իրական շահառուները,
🔹 Արդյո՞ք այս օրենքի հետևանքով կմեծանա պայմանագրային զինծառայողների թիվը,
🔹 Ռազմական ոլորտի 3 առաջնահերթությունները,
🔹 Ապագա զորակոչիկների ո՞ր մասն է այս օրենքի պոտենցիալ շահառու,
🔹 Մարդիկ ուզում են իրենց տղաներին բանակի՞ց ազատել, թե՞ պատերազմից։