Մարդիկ սիրում են սարսափ ֆիլմեր։ Ինչո՞ւ։ Որովհետև անվտանգ իրավիճակում ադրենալինի դոզաներն անգամ հաճելի են։ Բացի այդ, նայում ենք մեր ներքին խավարին։ Ժանրը վերջին տասնամյակում զգալի փոփոխությունների է ենթարկվում. մեյնսթրիմի ու անվերջ ռեմեյքների կողքին կան երիտասարդ ռեժիսորներ` իրենց ունիկալ տեսլականով։ Ֆանտաստիկ փոդքաստի նոր թողարկմանը քննարկում ենք սարսափ ֆիլմերը։
Արման Գասպարյանի հեղինակային «Ֆանտաստիկ փոդքաստ»-ի ընթացքում քննարկվում են տարբեր գրքեր, ֆիլմեր, համակարգչային խաղեր, կոմիքսներ և առհասարակ այն ամենը, ինչ հետաքրքրում է կամ կարող է հետաքրքրել գիքերին։