Սարսափի իրական արքան | Ֆանտաստիկ փոդքաստ

Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆթը 20-րդ դարի սկզբի ամերիկյան գրականության ամենավառ ներկայացուցիչներից է, ում գործերը ընդմիշտ փոխեցին սարսափ ժանրի դեմքը։ Լավքրաֆթի ազդեցությունը այնքան ուժեղ էր, որ մեկ դար հետո համաշխարհային մշակույթում ձևավորվել է ահռելի մի շերտ` սկսած գրականությունից մինչև կինո ու համակարգչային խաղեր։ Վերջին ամիսներին Լավքրաֆթը առաջին անգամ խոսել է հայերեն, իսկ մենք խոսել ենք դասականի գործերը հայերեն թարգմանած Նելլի Ղալեչյանի հետ։

Արման Գասպարյանի հեղինակային «Ֆանտաստիկ փոդքաստ»-ի ընթացքում քննարկվում են տարբեր գրքեր, ֆիլմեր, համակարգչային խաղեր, կոմիքսներ և առհասարակ այն ամենը, ինչ հետաքրքրում է կամ կարող է հետաքրքրել գիքերին։

Դիտեք նաև՝

Search