Գիտական ֆանտաստիկայի մահվան մասին խոսակցությունները մի քիչ չափազանցված են։ Այն ուղղակի տրանսֆորմացվում է, փոխվում, հարմարվում ավելի ցինիկ աշխարհի նոր իրողություններին։ Ժանրի սիրահար ու գիտակ Սամվել Մարտիրոսյանի հետ քննարկում ենք ժանրի անցյալը, ներկան ու ապագան։
Արման Գասպարյանի հեղինակային «Ֆանտաստիկ փոդքաստ»-ի ընթացքում քննարկվում են տարբեր գրքեր, ֆիլմեր, համակարգչային խաղեր, կոմիքսներ և առհասարակ այն ամենը, ինչ հետաքրքրում է կամ կարող է հետաքրքրել գիքերին։