Play Video
Ինչպես երեխաների հետ խոսել մահվան մասին. Վանենի Վարդանյան

Մեր հասարակության մեջ կան տարբեր մոտեցումներ երեխայի դաստիարակության հետ կապված, ուզում եմ շեշտը դնել մի շատ սկզբունքի վրա, որը երեխաների մոտ ինքնուրույնություն դաստիարակելն է: Երբ երեխան նոր է ծնվում, առաջին պահին շատ կարևոր է, որ  իր թոքերով օդ կլանի ներս և ինքնուրույն շնչի, կախվածությունը մորից այլևս անհնար է, ինչքան էլ մայրը շատ ցանկանա իր երեխայի թոքերը լցնել օդով, դա իր ֆունկցիաներից դուրս է, երեխան պետք է ինքնուրույն շնչի: Ահա դաստիարակության նպատակն էլ այն է, որ երեխան կարողանա այս աշխարհում առանց ծնողի ապրել, զարգանալ, սովորել, ճանաչել աշխարհը, շփվել այլ մարդկանց հետ:

Երբ մենք երեխային ասում ենք ճշմարտությունը, օր.՝ քո պապիկը մահացել է, մենք դրանով երեխային հնարավորություն ենք տալիս իր զգացմունքները արտահայտել, օր.՝ երեխան ունի ինչ-որ անհանգստություն, իրեն ինչ-որ բան հետաքրքիր է, և մենք պատրաստ ենք լինում մի քայլ առաջ գնալ և իր հետաքրքրությունը բավարարել, կիսել անհանգստությունն ու վիշտը, շատ կարևոր է, որպեսզի երեխան այդ ծանր ժամանակահատվածն ավելի առողջ տանի, այսինքն՝ եթե մենք նրան խաբենք ու չասենք, որ պապիկը մահացել է, ինքը չի գտնի իր հարցերի պատասխանը կամ գտնելուց էլ սխալ պատասխաններ կգտնի՝ չհասկանալով, թե ինչ է տեղի ունեցել և չի կարողանա մատնացույց անել, թե ինքն ինչ է զգում…

Դիտեք նաև՝

Search