Երիտասարդները մեծ դեր և ազդեցություն են ունեցել 1960-80-ական թթ․Խորհրդային Հայաստանի համընդհանուր մթնոլորտի վրա:
Ձնհալի տարիներ, մտքի ազատականացում, որի հետևանքն էին արևմուտքի հագուկապի ներմուծումը, ազատական շարժումների ակտիվությունը (հիպպիզմ, այլախոհություն), երաժշտական ճաշակի՝ մասնավորապես ռոքի ի հայտ գալը, արգելված գրականություն կարդալը, սրճարանային մշակույթի ակտիվացումը։ Այս ամենի ակունքներում օրեցօր ակտիվացող երիտասարդներին էին, որոնք ցանկանում էին ազատվել Խորհրդային միության ստանդարտիզացված կյանքից։