«Ֆանտաստիկ փոդքաստի» այս թողարկման հյուրը գրող Հայկ Հովյանն է։
Արդյո՞ք հայալեզու գրականության մեջ կարող են զարգանալ գիտական ֆանտաստիկա ու ֆենթեզի ժանրերը, ու ի՞նչ է անհրաժեշտ այս ժանրերում ստեղծագործողներին խթանելու ու նաև միջազգային ասպարեզում ներկայացնելու համար։ Նոր ծիլ տվող գրական ուղղության ձեռքբերումների ու մարտահրավերների մասին` մեր փոդքաստում։
Արման Գասպարյանի հեղինակային «Ֆանտաստիկ փոդքաստ»-ի ընթացքում քննարկվում են տարբեր գրքեր, ֆիլմեր, համակարգչային խաղեր, կոմիքսներ և առհասարակ այն ամենը, ինչ հետաքրքրում է կամ կարող է հետաքրքրել գիքերին։