Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկմանը քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը և Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը քննարկում են հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացիկ իրավիճակը։
🔹 Ի՞նչ է նշանակում խաղաղության տեքստի համաձայնեցված լինելը,
🔹 Ինչո՞ւ Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու ցանկություն չունի,
🔹 Որքանո՞վ են հայ-ադրբեջանական հարաբերությունները կախված Ադրբեջան – ԱՄՆ հարաբերություններից,
🔹 Ինչո՞ւ հայկական կողմը հենց հիմա որոշեց համաձայնեցնել խաղաղության պայմանագրի վերջին երկու կետերը,
🔹 Ինչպե՞ս ընկալել հայկական կողմի մարտավարությունը,
🔹Ո՞ր դեպքում Ադրբեջանը կստորագրի փաստաթուղթը,
🔹 Ինչո՞ւ է ադրբեջանական կողմը շարունակաբար հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին հայտարարություններ տարածում,
🔹 Մոտ ապագայում կա՞ արդյոք Ադրբեջանի կողմից խոշոր էսկալացիա իրականացնելու հավանականություն,
🔹 Խաղաղության պայմանագի՞ր, թե՞ համաձայնագիր. կա՞ արդյոք տարբերություն,
🔹 Ադրբեջանին առհասարակ պե՞տք է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում,
🔹 Ինչո՞ւ է Ադրբեջանի ներկայիս իշխանության համար կարևոր Հայաստանի հետ թշնամական հարաբերությունների պահպանումը,
🔹 Որո՞նք են Ադրբեջանի նախապայմանները խաղաղության պայմանագիրը ստորագրելուն ընդառաջ,
🔹 Հայաստանի հետ կապված ի՞նչ մտավախություններ ունի Ադրբեջանը,
🔹 Թուրքիայում և Ադրբեջանում Հայաստանի ներուժի, ՀՅԴ-ի և հայկական սփյուռքի հետ կապված ի՞նչ թյուր պատկերացումներ և դավադրության տեսություններ են շրջանառվում,
🔹 Արդյո՞ք Ադրբեջանի շահերից է բխում Ռուսաստանի վերադարձը տարածաշրջան,
🔹 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը և Ադրբեջանը։