Ըստ էության՝ այս պատերազմը ցույց տվեց, որ ռազմական մեթոդներով կարելի է ինչ-որ նպատակների հասնել. Ադրբեջանն ուներ որոշակի դիվանագիտական քաղաքական նպատակներ, և թեև ռազմական տեսակետից Ադրբեջանը պարտություն կրեց, որովհետև հարձակվող կողմն ինքն էր և ունեցավ չնչին նվաճումներ և մեծ կորուստներ, դիվանագիտական կամ քաղաքական առումով Ադրբեջանը հաղթեց, և մենք սա պետք է ընդունենք ու սրա մասին պարզ խոսենք: Այն դիվանագիտական արտաքին, ինչպես նաև ներքին քաղաքական նպատակները, որ Ալիևի ռեժիմը դրել էր, հասավ: Որո՞նք էին այդ նպատակները.
ա) Ներքին քաղաքական առումով համախմբել հասարակությանը իր շուրջը՝ վերահաստատելով լեգիտիմությունը, որովհետև մինչ վերջերս Ադրբեջանի իշխանությունների լեգիտիմությունը հիմնված էր նավթի գների շնորհիվ գրանցված տնտեսական աճի վրա, որով էլ գնում էին ժողովրդի լոյալությունը կամ հավատարմությունը, համենայն դեպս խուսանավում էին ակտիվ ելույթներից: Երբ սկսվեց ճգնաժամը, առաջացան սոցիալական բողոքի ցույցեր: Ահա պատերազմի շնորհիվ Ալիևն իր դիրքերը երկրի ներսում ամրապնդեց:
բ) Արտաքին քաղաքական դաշտում Ադրբերջանը վաղուց էր դժգոհում Մինսկի խմբից՝ հայտարարելով, որ ոչինչ չի կատարվում: Այսօր տեսնում ենք, որ Մինսկի խումբը հայտնվել է վակուումի մեջ, և այդ միջնորդությունը կատարում է Ռուսաստանը: Նախաձեռնությունը կարծես անցել է Ադրբեջանի կողմը. քննարկվում է իրավիճակը՝ ստատուս քվոյի վիճակից դուրս գալու, որ ստատուս քվոյի վիճակն անհնար է պահպանել, որը հայկական կողմի մարտավարությունն էր՝ պահպանել ստատուս քվոն…