Արաբկիր | Մեր թաղը | Մարինե Պետրոսյան

Արաբկիր թաղամասը հիմնվել է 1925 թվականին և սկզբում եղել է ավան, ոչ թե մայրաքաղաքի թաղամասերից մեկը։

Չնայած թաղամասը հիմնել էին Արևմտյան Հայաստանի Արաբկիր քաղաքից եկածները, բայց ներկայիս բնակիչների զգալի մասի արմատները Արևմտյան Հայաստանի այլ կողմերից են։

Բանաստեղծ Մարինե Պետրոսյանի մանկությունն անցել է այս թաղամասի 8-րդ փողոցում, որն այժմ անվանափոխվել է Գուլակյան։

Մանկական հիշողությունների մի մասն էլ կապված է Հերմինե տատիկի՝ Մարինեի մայրիկի խորթ մոր և նրա տան հետ, որը Արաբկիր 14 հասցեում էր (ներկայումս՝ Ավետ Ավետիսյան), ուներ գեղեցիկ պարտեզ, հարուստ այգի, իսկ հիմա հանգամանքների բերումով ավերակի է վերածվել։

Մարինեն թեպետ ամաչելով է ներկայացնում ավերակները, սակայն նաև խորհրդանշական է համարում այդ պատկերը։

Թաղամասում է գտնվում նաև Ժամացույցի գործարանը, որը Խորհրդային շրջանում ակտիվ գործունեություն էր ծավալում։

Մարինեն ներկայացնում է նաև Ժամացույցի գործարանում աշխատելու իր փորձառությունը, կոմունիզմի՝ ձախողման դատապարտված լինելը և իր թաղամասի հետ կապված այլ հետաքրքիր մանրամասներ՝ զուգահեռաբար կարդալով իր բանաստեղծությունները։

Մեր թաղը հաղորդաշարը նվիրված է Հայաստանի տարբեր քաղաքների թաղերին ու բակերին: Ամեն հաղորդման ընթացքում ճանաչված մարդիկ պատմում են իրենց թաղի, այդտեղ ապրող մարդկանց, նրանց նիստուկացի մասին` վերհանելով մարդու ու միջավայրի կապը և ցուցադրելով քաղաքային միջավայրի փոփոխությունը:

Հաղորդման հերոսը ոչ թե մարդն է, այլ այդ մարդու պատմությունը իր թաղի մասին:

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search