Play Video
Հանրապետական Հռոմը Ք․ա․ 3-2-րդ դարերում

Հանրապետական Հռոմը Ք․ա․ 3-2-րդ դարերում | Ավանդական կենսակերպի խաթարումից դեպի վերանորոգչական փորձառություն․ մաս 2-րդ

🔹Ք․ա․135-130 թթ․ ստրուկներն ինչո՞ւ ապստամբություն բարձրացրին Սիցիլիայում, և ինչպե՞ս այդ ապստամբությանն արձագանքեց Հռոմեական սենատը։
🔹Ո՞վ էր Ֆուլվիուս Ֆլակուսը, ի՞նչ հարցեր էր նա բարձրացնում Հռոմում, և Հռոմը ինչպե՞ս նրա «սիրտը շահեց»։
🔹Ինչպե՞ս Տիբերիուս Գրաքոսը երկու անգամ անընդմեջ ընտրվեց Հռոմի ժողովրդական տրիբունի պաշտոնում։
🔹Ինչպե՞ս Գրաքոսն իր կողմը քաշեց Հռոմի «մակաբույծ» զանգվածին։
🔹Ի՞նչ օրենքներ ընդունվեցին Հռոմի ձեռներեցների օգտին, և ի՞նչ բարեփոխումներ իրականացվեցին դատական համակարգում Գայուս Տիբերիուս Գրաքոսի օրոք։
🔹Ինչպե՞ս Գայուս Գրաքոսը լուծեց հողային հարցը Հռոմում։
🔹Ինչպե՞ս և ո՞ր տարածքներում հիմնվեցին հռոմեական գաղութները, և ովքե՞ր բնակություն հաստատեցին այդ գաղութներում։
🔹Հյուսիսային Աֆրիկայում գաղութներ հիմնելուց հետո Գրաքոսին ինչո՞ւմ էին մեղադրում Հռոմում։
🔹Ինչպե՞ս Գրաքոսը կորցրեց իր երբեմնի հեղինակությունը։
🔹Ինչո՞ւ էր հռոմեական բանակի մարտունակությունն ընկել, և ինչպե՞ս այդ հարցը փորձեց լուծել Գրաքոսը։
🔹Ինչպե՞ս էր Գրաքոսը ցանկանում փոխել Հռոմի և Իտալիայի դաշնակիցների հարաբերությունները։

Հին Հռոմի պատմությունը պատմական «աշխատանոց» է: Այնտեղ են ձև ստացել քաղաքական, տնտեսական, հոգեբանական, կրոնական և ընկերային իրողություններ, որոնք ժառանգվել են հետագա քաղաքակրթությունների կողմից։
Ալբերտ Ստեփանյանի «Հռոմեական հանրապետություն» բացառիկ հաղորդաշարի դասախոսությունները պատմում են հին Հին Հռոմի Հանրապետության ձևավորման, հաստատման, ընթացքի և անկման մասին։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search