1991 թ․ նախագահական ընտրությունները թեման ներկայացնում է պատմաբան Միքայել Յալանուզյանը։
🔹Ինչո՞ւ է 1991 թ․ սեպտեմբերի վերջին վարչապետ Վազգեն Մանուկյանը հրաժարականի դիմում ներկայացնում։
🔹Ո՞վ է կատարում կառավարության ղեկավարի պարտականությունները Մանուկյանի հրաժարականից հետո։
🔹1991թ․ սեպտեմբերի վերջի դրությամբ՝ ովքե՞ր էին նախագահի գրանցված թեկնածուները։
🔹Ի՞նչ է տեղի ունենում «Պառավաքարի դեպքեր» անունը ստացած միջադեպի օրը, և ինչպե՞ս է ԱԻՄ-ն արձագանքում միջադեպին։
🔹Ինչպիսի՞ն էր 1991 թ․ նախագահական ընտրությունների կարգը։
🔹Ի՞նչ արդյունքներ են գրանցվում ընտրությունների արդյունքում։
🔹Ինչպե՞ս է նախագահի թեկնածու Ռաֆայել Ղազարյանն արձագանքում Լևոն Տեր-Պետրոսյանի՝ շատ մեծ առավելությամբ ձայներ ստանալուն։
🔹Երդմնակալությունից հետո նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ո՞ր երկրներ է առաջինը պաշտոնական այցով մեկնում։
🔹Ի՞նչ հարցերի է անդրադառնում Տեր-Պետրոսյանը ԱՄՆ կատարած առաջին պաշտոնական այցի շրջանակներում։
🔹Ի՞նչ էր իրենից ներկայացնում Միութենական նոր դաշնագիրը, որին ԽՍՀՄ նախագահ Մ․ Գորբաչովն առաջարկում էր միանալ նորանկախ պետություններին։
🔹Ինչպե՞ս է ԽՍՀՄ-ը դադարում միջազգային իրավունքի սուբյեկտ լինել, և ինչպե՞ս է կազմավորվում ԱՊՀ-ն։
Արխիվ. անկախացում հաղորդաշարը Խորհրդային Միության վերջին տարիների և Հայաստանի անկախության հռչակման մասին է։ Ժամանակագրական առումով այն սկսվում է 1985 թվականից, երբ ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար է դառնում Միխայիլ Գորբաչովը։ Նրա նախաձեռնած Վերակառուցման գործընթացն էլ դառնում է Խորհրդային Միության փլուզման սկիզբը, և որպես հետևանք՝ միութենական հանրապետությունների անկախության հռչակումը։