Play Video
56fb5baa-f6f9-43cc-a472-e41c6a358c72

Ո՞վ էր Լորենցո Դապոնտեն. Վենետիկի ծնունդ, ծագմամբ հրեա, քահանա և դասախոս, դասավանդում էր իտալերեն, լատիներեն և ֆրանսերեն Վենետիկում: Պաշտում էր դասականներին, և ասում են՝ անգիր գիտեր Դանթեի «Ինֆեռնոն», ինչն, իհարկե, հսկայական ազդեցություն և օժանդակություն է տվել նրան Դոն Ջիովաննիի կերպարը կերտելիս: Լորենցոն չափազանց անսանձ բարոյական կյանքով էր ապրում, և այնքան շատ էին այն կանայք, որոնց նա հասցրել էր գայթակղել, որ կաթոլիկ եկեղեցին այլևս չի հանդուժում նրա այդ կենսակերպը և շատ արագ կարգալույծ է անում նրան: Փաստորեն, Լորենցո Դապոնտեն ոչ միայն լսել էր Դոն Ջիովաննիի մասին, այլև անձնական փորձով շատ ավելի խորը մանրամասների էր տիրապետում, քան կարելի էր պատկերացնել: Սա այն մարդն էր, ով Մոցարտին արդեն աստղ էր դարձրել նրա «Ֆիգարոյի ամուսնությունը», ինչպես նաև «Այսպես բոլորն են վարվում» օպերաները լիբրետոները գրելով: Իսկ ո՞վ էր Մոցարտը: Կոստանցա Վեբերը, ով հետո կլինի Կոստանցա Մոցարտ, օպյեկտիվ պատճառներով իր ամուսնու նամակագրության մի հսկա մաս այրում է, թեև մեզ այսօր հասած ժառանգությունն էլ թույլ է տալիս վստահորեն ասելու, որ Մոցարտը ամենամեծ դոն ժուաններից էր իր ժամանակի, որ կարելի էր պատկերացնել: 1785թ.՝ Դոն Ջիովաննին գրելուց երկու տարի առաջ, Վիեննայից Զալցբուրգ հորը գրում է. «Եթե ես ստիպված լինեի ամուսնանալ այն բոլոր կանանց հետ, ում սիրահետել եմ, ես ամենաքիչը երկու հարյուր կնոջ ամուսին պետք է լինեի հիմա»: Վերջապես, ո՞վ է Դոն Ջիովանին, եթե ոչ Դապոնտեի և Մոցարտի հավաքական մեկտեղում կյանքից ավելի ապահով տարածքում՝ գրականության մեջ, հետո արդեն նաև բեմում…

Դիտեք նաև՝

Search