Բռնությունը հարաբերություններում որքան էլ փակ թեմա է, և զույգերը խուսափում են խոսել այս մասին, այն առկա է և տառապանք է պատճառում մարդկանց։
Բռնության մասին խոսելիս պետք է տարբերակել՝ դա հարաբերություններ կառուցելու հիմնական բնո՞ւյթն է, թե արտահայտվում է հազվադեպ՝ որպես ճգնաժամ հարաբերություններում։
«Երկուսով» հաղորդաշարի հերթական թողարկմանը համանուն հոգեբանական կենտրոնի հիմնադիր, հոգեբան Անուշ Ալեքսանյանը խոսում է Բռնությունը հարաբերություններում թեմայով և անդրադառնում հետևյալ հարցերին.
🔹Բռնությունը՝ որպես հարաբերության ձև,
🔹Բռնությունը՝ որպես ճգնաժամ,
🔹Ինչո՞ւ են մարդիկ դիմում բռնության։
Ամուսնություն, սեր, ընկերություն․․․ միջանձնային հարաբերությունների ամենակարևոր և ամենաանտեսված հարցերի մասին «Երկուսով» հաղորդաշարի տաղավարում խոսում է համանուն հոգեբանական կենտրոնի հիմնադիր և տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը։