Արդար կառավարման մասին միֆոլոգեմը, որի վրա իր գաղափարախոսությունն էր խարսխել Խոմեյնին, որը, երբ առաջնորդում էր ընդդեմ շահի պայքարը, քաղաքացիները ընդզվումը ընդդեմ Մուհամմադ Ռեզա շահի, առանցքային հիմնասյունը այս միֆոլոգեմն էր: Ոչ թե նա ոչ լեգիտիմ էր կամ վատ կառավարիչ, ոչ, նա անարդար կառավարիչ էր, և կարիք ունեին արդար կառավարման, արդար կառավարչի: Այս միֆոլոգեմը լեգիտիմացնելու համար հղում էր կատարվում Մուհամմադ մարգարեի կառավարման ժամանակաշրջանին, որը համարվում էր իդեալական, ամենաարդարը: Եվ որպեսզի այդ ամենաարդար կառավարումը վերածնունդ ապրի, պետք էր պայքար մղել անարդար կառավարչի դեմ, տապալել նրա իշխանությունը և ստեղծել արդար կառավարություն: Այս միֆոլոգեմը գլխիվայր շրջված ներկայացավ, քանի որ եթե ընդհանրապես մուսուլմանների համար արդար կառավարություն էր միմիայն Մուհամմեդ մարգարեի և նրա կառավարությունը, ապա Իմամ Խոմեյնին հույս էր տալիս քաղաքացիներին՝ հավատացնելով նրանց, որ այդ կառավարումը հնարավոր է վերականգնել: Ինչպե՞ս: Տասներկու իմամական-շիական գաղափարախոսության մեջ կա իմամաթի գաղափարը, երբ Մուհամմադ մարգարեից հետո նրա ժառանգները՝ նրա հորեղբոր տղա Ալին, որ նաև նրա փեսան էր, և Ալիի ժառանգները՝ մինչև տասներկուերորդ իմամ, համարվում են արդար կառավարիչներ և իմամներ, որոնք իշխանության օրոք հնարավոր է ունենալ այնպիսի կառավարում, ինչպիսին կար Մուհամմադ մարգարեի օրոք: Սակայն տասներկուերորդ իմամը թաքուցման մեջ է, ոչ թե մահացել է, այլ թաքնվել է պարզապես և սպասում է հարմար ժամի վերադառնալու համար: Այդ հարմար ժամը շիական գաղափարախոսության մեջ պիտի համապատասխանի քաոսային իրավիճակին: Սա նաև մեկ այլ միֆոլոգեմի հիմքն է՝ մեսիանիզմի միֆոլոգեմի…