Գաղութային անցյալն ու հետգաղութային խոսույթը Հայաստանում թեման Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկմանը վերլուծում են քաղաքագետ, անկախ հետազոտող Էդգար Վարդանյանը, քաղաքագետ, Դուբլինի Թրինիթի քոլեջում PHD թեկնածու Վալերիա Բաբայանը և Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը:
🔹Ինչպե՞ս է Հայաստանի գաղութային անցյալը կապվում մեր երկրի անվտանգության հետ։
🔹Ինչո՞ւ էին ՀՀ նախկին իշխանությունները հերքում Հայաստանի՝Ռուսաստանի երբեմնի գաղութը լինելու հանգամանքը։
🔹Ներկայիս իշխանություններն ի՞նչ դիրքորոշում ունեն Հայաստանի գաղութային անցյալի վերաբերյալ։
🔹Ըստ վիճակագրության ՀՀ քաղաքացիներն ի՞նչ կարծիք ունեն ԽՍՀՄ փլուզման մասին։
🔹Հայ ժողովրդի պատմության դասագրքերում ինչպե՞ս են ներկայացվում Հայաստանի նվաճումները Ռուսաստանի և այլ տերությունների կողմից։
🔹Ի՞նչ տարբերություն կա անկախության և սուվերենության (ինքնիշխանության) միջև։