Էթիկական հարցերը բանակի բարեփոխման համատեքստում թեմայի մասին Բուն զրույց. էթիկա հաղորդաշարի հերթական թողարկմանը զրուցում են Հայարփի Սահակյանը և Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի ավագ հետազոտող Լեոնիդ Ներսիսյանը։
🔹Ինչո՞ւ բանակում ծառայության կրճատման հստակ ժամանակահատված առայժմ չի նշվում։
🔹Հասարակությունը բանակի նկատմամբ ինչպիսի՞ վերաբերմունք ունի։
🔹Ինչպե՞ս է հնարավոր բարձրացնել բանակի վարկանիշը հասարակության մեջ։
🔹Ինչո՞ւ է կարևոր, որ պայմանագրային զինծառայողները բացի արժանապատիվ աշխատավարձից նաև այլ առավելություններ ստանան պետության կողմից։
🔹Ի՞նչ է իրենից ներկայացնում թվայնացումը բանակում։
Բուն զրույցի շրջանակներում «Էթիկա» հաղորդաշարը մարդկային փոխհարաբերությունների, բարոյական սկզբունքների և որոշումների բարդ աշխարհում ճիշտ կողմնորոշվելու մասին է։ Կփորձենք բացահայտել, թե ինչպես է էթիկան ձևավորում մեր առօրյա կյանքը, նպաստում առողջ հասարակության կառուցմանը և օգնում հաղթահարել դժվարին երկընտրանքները։
Զրույցների ընթացքում պատրաստի ու վերջնական պատասխաններ դժվար թե կարողանանք տալ, բայց հարցեր ու համատեղ փնտրտուքներ՝ ինչքան ուզեք։