Ինչպե՞ս կիրառել հաշտարարությունը աշխատանքային վեճերում թեմայի մասին Բուն զրույց․Արբիտրաժ հաղորդաշարի հերթական թողարկմանը զրուցում են Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը և «Գործք» ՍՊԸ հիմնադիր տնօրեն և հաշտարար Արմեն Սարգսյանը։
🔹Ե՞րբ է հիմնադրվել «Գործք» ՍՊԸ – ն և ի՞նչ գործունեություն է ծավալում։
🔹Ինչպիսի՞ աշխատանքային վեճերում է հաջողությամբ կիրառվում հաշտարարությունը։
🔹Ինչո՞ւ է առավել տարածված դատարան դիմելը, քան Հաշտարարությունը աշխատանքային վեճերում։
🔹Ի՞նչ առավելություններ ունի հաշտարարության ինստիտուտը դատարանների նկատմամբ։
Արբիտրաժը վեճերի լուծման այլընտրանքային գործընթաց է, որը կիրառվում է անհատների և կազմակերպությունների կողմից՝ ավանդական դատական համակարգից դուրս իրավական տարաձայնությունները լուծելու համար:
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը մատուցում է բարձրորակ ծառայություններ վեճերի այլընտրանքային լուծման եղանակների բնագավառում։
Ավելի մանրամասն կարող եք կարդալ մեր պաշտոնական կայքում` www.amca.am