Ուշադրության պակասի և գերակտիվության համախտանիշ թեմայի մասին «Բուն զրույց․ Առողջ ապրելակերպ» հաղորդաշարում զրուցում են Վիոլետա Զոփունյանը և զարգացման մանկաբույժ Իրինա Թովմասյանը։
🔹Որո՞նք են ուշադրության պակասի և գերակտիվության համախտանիշի առաջացման հիմնական պատճառները։
🔹Սեռատարիքային ո՞ր խմբերն են հիմնականում ունենում այս համախտանիշը։
🔹Որքանո՞վ է տարածված այս համախտանիշն աշխարհում, և որքանո՞վ է խոսվում Ուշադրության պակասի և գերակտիվության համախտանիշի մասին մեր հասարակությունում։
🔹Ինչպե՞ս հասկանալ, որ երեխան ունի այս համախտանիշը։
🔹 Իմպուլսիվությունը հասուն տարիքում ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել։