Շախմատ հաղորդաշարի հերթական թողարկման առաջին հատվածում Նորայր Հովհաննիսյանն ամփոփում է նոյեմբերի 24-ին տեղի ունեցած Հայաստանի վետերանների արագ շախմատի առաջնության արդյունքները։
Թողարկման երկրորդ հատվածը նվիրված է Շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովի կյանքին և շախմատային հաջողություններին, Վարդան Մելքոնյանն էլ ներկայացնում է Կարպովի խաղացած լավագույն պարտիաներից մեկը։
«Շախմատ» հաղորդաշարի ընթացքում անդրադառնում ենք շախմատային իրադարձությունների, իրականացնում վերլուծություններ, ինչպես նաև ներկայացնում վարպետության էտյուդներ։
Հաղորդաշարը իրականացվել է Երևանի Շախմատի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ։