Play Video

Հաջողության է հասնում ոչ թե այն բանտարկյալը, որ բանտում խնդիրներ չի ունենում, այլ բանտարկյալը, որ գիտի` ինչպես գործել հասարակությունում ազատ արձակումից հետո:

…թեև բանտերը ի սկզբանե վտանգավոր և ագրեսիվ վայրեր են, բայց կարծում եմ` բանտերում հնարավոր է ստեղծել մասնագիտական մթնոլորտ անձնակազմի և բանտարկյալների միջև, ինչը թույլ կտա բանտարկյալներին վստահել անձնակազմին, իսկ անձնակազմին` բանտարկյալներին վերաբերվել հարգալից, այլ ոչ որպես բանտում հայտնված և, հետևաբար, հասարակության կողմից որակազրկվածների…

Ակնհայտորեն, հասարակության տարբեր շերտերի մարդիկ են բանտ ընկնում: Կարող է լինել գրագետ մեկը, կարող է լինել ուսուցիչ,  բանտում կարող է հայտնվել փողոցից մեկը կամ էլ մյուսը, որն ունի աջակցող ընտանիք և անգամ աշխատանք, որին կվերադառնա ազատազրկումից հետո: Պետք է հասկանալ` ինչի պակաս ունեն նրանք. գուցե նրանք բավականաչափ գրագետ չեն, չունեն աշխատանքի համար բավարար հմտություններ կամ գուցե սոցիալական հաղորդակցության խնդիր ունեն. այս բոլորը կարող էին լինել պատճառներ՝ հանցագործ դառնալու համար: Ռիսկերի պատշաճ գնահատումը թույլ է տալիս նվազեցնել անհատի՝ նոր հանցագործություն կատարելու հավանականությունը՝ այդպիսով նվազեցնելով նոր զոհերի հավանականությունը…

Վերջին երեսուն տարիներին Մեծ Բրիտանիայում մենք անցել ենք համակարգի, որը ենթադրում է իրական համագործակցություն այլ կազմակերպությունների հետ` թույլ տալով մեզ բանտ բերել լավագույնը և բանտարկյալներին տալ լավագույնը: Օր.՝ այժմ առողջապահական ծառայությունները տրամադրվում են Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության և ոչ թե բանտային բժիշկների կողմից: Այսպիսով բանտարկյալները ստանում են նույնը, ինչ դուք կարող էիք ստանալ համայնքում: Այժմ մենք կրթություն ենք տրամադրում բանտերում, պարտադիր կրթություն՝ երիտասարդ հանցագործների և կամավոր կրթություն մեծահասակ հանցագործների համար: Բանտային հակարգը դեռ երբեք կրթօջախ չի եղել, սակայն այժմ մենք գիտենք` ինչպես օգտագործել մասնագետներին, իսկ հիմա մի պահ պատկերացրեք` Հայաստանում նույնպես կարելի է դա իրագործել…

…Իշխանությունների պատասխանատվությունն է հանցագործներին բանտարկելուց հետո անտարբեր չլինել նրանց ճակատագրի նկատմամբ, քանի որ եթե մենք բանտարկում ենք թմրամոլի, որ ձեր հարևանն է, դուք չեք ցանկանա իմանալ, որ նրան բուժելուն ուղղված աշխատանքներ չեն արվել, և որ այդ բանտարկյալը բանտից դուրս գալուց հետո շարունակելու է ապրել ձեր հարևանությամբ նախկին քաոտիկ կյանքով: Կամ էլ պատկերացնենք ագրեսիվ բռնության անցյալով մեկին, որի պահվածքի շտկելուն ուղղված ոչինչ չարվի բանտում, բայց այնուհետև ազատ արձակեն նրան, և նա վերադառնա ձեր համայնք: Դուք կշարունակեք ապրել վախով, որ մի օր բռնության զոհ եք դառնալու…

Դիտեք նաև՝

Search