Անուշ Սարգսյան
🔹Ի՞նչ դեր ունի առաջին դեմքով գրելը Անուշ Սարգսյանի պատմվածքներում։
🔹Որքանո՞վ է հեղինակը տուրք տվել սենտիմենտալությանը։
🔹Ինչպիսի՞ն են Անոն գրքի լեզուն և կառուցվածքը։
🔹Ովքե՞ր են Անուշ Սարգսյանի ստեղծած կերպարները։
🔹Ինչո՞վ է Անոյի կերպարը մոնումենտալ։
«ԳրքՕ՜դ» հաղորդաշարի վերջին թողարկմանը արձակագիր Անուշ Սարգսյանի Անոն պատմվածքների ժողովածուի մասին զրուցում են Վարդան Սմբատյանը, Մարի Մելիքյանը, արձակագիր Հովհաննես Երանյանն ու բանաստեղծ Մհեր Արշակյանը։
«ԳրքO՜դ» հաղորդման գրքասեր հաղորդավարներ Վարդանը և Մարին փորձում են բացահայտել, վերլուծել և հասկանալ հայ ժամանակակից հեղինակների ճախրի ու անկումների պատճառները: Ի՞նչ խնդիրներ է լուծում հայ ժամանակակից գրականությունը, որքանո՞վ է տալիս արդի, բոլորիս հուզող հարցերի պատասխանները, կբացահայտեք դիտելով հաղորդումը։